19 հունվարի 2013 - 17:39 AMT
Ալժիրի բանակի հատուկ նշանակության ջոկատայիններն ազատ են արձակել ևս 6 պատանդների

Ալժիրի բանակի հատուկ նշանակության ջոկատները շաբաթ օրը ազատել են ևս 6 մարդու, ովքեր այս շաբաթ պատանդ էին վերցվել ահաբակեկիչների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով ալժիրյան «Ալ-Հաբար» պարբերականին:

Ազատ արձակվածների քաղաքացիությունը չի նշվում: Օպերացիայի արդյունքում սպանվել են երեք ահաբեկիչներ:

Զինվորականները ազատ են արձակել ավելի քան 650 պատանդների, որոնցից 100-ը արտասահմանցիներ են: