Սիրիայի ԱԳ նախարարությունը քննադատել է ավելի քան 55 երկրների պահանջագիրը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի ԱԽ-ին: Ըստ այդմ, պահանջվում է Միջազգային քրեական դատարանին փոխանցել Սիրիայում ռազմական հանցագործությունների վերաբերյալ գործը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սիրիական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ պահանջագիրը ստորագրած երկրնեը «սխալ մոտեցում են կիրառում» և չեն ճանաչում Սիրիայի` «իր ժողովրդին ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու իրավունքը»:
Դամասկոսի կարծիքով, փաստաթուղթը ներկայացրել է այն ստորագրող երկրների «կեղծավորությունն ու նրանց կողմից կիրառվող երկակի ստանդարտների քաղաքականությունը»: