19 հունվարի 2013 - 18:07 AMT
Ալժիրում ահաբեկիչները պատրաստ են սպանել ողջ մնացած 7 արտասահմանցիներին

Ալժիրյան գազավերամշակող գործարանում իրականացվող փրկարարական օպերացիան հանգեցրել է առնվազն 12 պատանդների մահվան: Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, ահաբեկիչները խոստացել են սպանել վերջին ողջ մնացած արտասահմանցիներին, եթե իրենց պահանջները չբավարարվեն, փոխանցում է Russia Today-ը:

Զոհվածների մասին տեղեկությունները հակասական են: Ալժիրի կառավարությունը պնդում է, որ 12 պատանդներ և 18 ահաբեկիչներ զոհվել են նրանց շարասյան վրա ռազմական հարձակման արդյունքում: