19 հունվարի 2013 - 18:12 AMT
Նոր-Օռլեանի նախկին քաղաքապետին մեղադրում են կաշառակերության մեջ

Նոր-Օռլեանի նախկին քաղաքապետ Ռեյ Նեյգին մեղադրվում է կաշառակերության մեջ, հունվարի 18-ին հաղորդել է Agence France-Presse-ը:

Նեյգինը շահավետ գործարքներ է կնքել խորհրդատուների և կապալառուների հետ` նրանցից ավելի քան 230 հազար դոլարի կաշառք և ծառայություններ ստանալով: Նեյգինին սպառնում է 5-20 տարի ազատազրկում, ինչպես նաև բավականին մեծ տուգանք, այս մասին հաղորդում է lenta.ru-ն: