19 հունվարի 2013 - 18:24 AMT
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր լեռնանցքներն ու ավտոճանապարհները բաց են

Հունվարի 19-ին՝ ժամը 18. 00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կատարված աշխատանքների արդյունքում բացվել է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Դիլիջանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր լեռնանցքներն ու ավտոճանապարհները բաց են: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Տրանսպորտի և կապի նախարարությունից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրասնպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: