20 հունվարի 2013 - 15:43 AMT
Թբիլիսիում ցուցարարները պահանջում են Սահակաշվիլու հրաժարականը

Թբիլիսում Վրաստանի նախագահի պալատի մոտ տեղի է ունենում Միխայիլ Սահակաշվիլու ընդդիմադիրների ակցիան: «Միաձայնություն» միավորման կազմակերպած ակցիային մասնակցում է մոտ 500 մարդ:

Ակցիայի մասնակիցները հրապարակավ հայտարարել են Սահակաշվիլու լիազորությունների սահմանադրական ժամկետի ավարտի մասին: Նրանց խոսքով, եթե Սահակաշվիլին շարունակի զբաղեցնել իր պաշտոնը, ապա դա կառաջացնի անկարգություններ:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Սահակաշվիլու նախագահության ժամկետը սպառվում է հունվարի 21-ին, հետևաբար, այդ օրվանից նա դադարում է լինել երկրի նախագահը:

Բացի դրանից, ցուցարարները պահանջում են Վրաստանի խորհրդարանից հայտարարել Սահակաշվիլու իմպիչմենտի գործընթացը սկսելու մասին: