Հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդումը 2012-ին և քաղաքական համագործակցության անցումն ավելի բարձր մակարդակի, անկասկած, Ուկրաինայում հայկական սփյուռի համառ աշխատանքի արդյունք է, որն ակտիվ աջակցում է երկու ժողովուրդների միջև երկխոսությանը: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիրնովը:
«Հայերի ինտեգրվածությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում այն բարենպաստ հիմքն է, որը թույլ է տալիս զարգացնել միջպետական կապերը:
Այդ առումով ուշագրավ է Իրինա Գայուկի կազմած «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարանը;
Հայկական համայնքը մեծ ուշադրություն է դարձնում հին եկեղեցիների վերականգնմանը և նորերի շինարարությանը:
Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում միայն մարդասիրական ոլորտով և ունեն զգալի պոտենցիալ տնտեսության ոլորտում: Խոսքը գնում է էներգետիկայի, շինարարության, գյուղատնտեսության, մեքենաշինության և առևտրի ոլորտներում շահավետ նախագծերի իրագործման մասին:
Մնում է հուսալ, որ 2013-ը նույնպես արդյունավետ կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների համար»,- ասել է փորձագետը: