20 հունվարի 2013 - 17:01 AMT
Դեսպան. Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը խնդրեն, Իրանը պատրաստ է ներկայացնել խնդրի լուծման իր պլանը

Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ: Ինչպես հաղորդում է Press TV-ն, այդ մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը:

Նրա խոսքով, ոչ տարածաշրջանային տերությունները չեն ձգտում ղարաբաղյան հակամարտության լուծմանը, բայց դրա շարունակումը կվնասի տարածաշրջանի երկրներին:

Պակ Այինը հայտարարել է, որ օտարերկրյա պետություններն օգտագործում են հակամարտությունը որպես Հարավային Կովկասում իրենց նպատակներին հասնելու միջոց:

Եթե հակամարտության կողմերը խնդրեն այդ մասին, Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ և ներկայացնել հակամարտության կարգավորման իր պլանը, ասել է դեսպանը: