20 հունվարի 2013 - 17:46 AMT
Սիրիական ընդդիմությունը Փարիզում կհանդիպի իր կողմնակիցների հետ

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը կիրակի օրը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության առաջնորդները և նրա կողմնակիցները կհանդիպեն Փարիզում հունվարի 28-ին, որպեսզի քննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Փարիզում հունվարի 28-ին տեղի կունենա կոալիցիայի հանդիպումը: Կոալիցիան ճանաչվել է 100 երկրների կողմից, այն ղեկավարում են մարդիկ, որոնք ցանկանում են վերականգնել Սիրիայում ժողովրդավարությունը»,- ասել է նախարարը և նշել, որ հանդիպմանը ներկա կլինեն սիրիական ընդդիմության «հիմնական կողմնակիցները»: