21 հունվարի 2013 - 02:16 AMT
Կայացել է Բարաք Օբամայի երդման արարողությունը

Սպիտակ տանը կայացավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությունը, հունվարի 20-ին հայտնում է Reuters գործակալությունը: Արարողությանը ներկա էին միայն նախագահի ընտանիքի անդամները: Օբամայի երդումն ընդունեց երկրի Գերագույն դատարանի ղեկավար Ջոն Ռոբերթսը:

Երդմնակալության արարողության հիմնական միջոցառումները կանցկացվեն հունվարի 21-ին: Օբաման կկրկնի երդումն ու խոսքով հանդես կգա տասնյակ հազարավոր ԱՄՆ քաղաքացիների առջև:

Հիշեցնենք, որ հանդիսավոր արարողությանը ԱՄՆ հիմնը կկատարի երգչուհի Բեյոնսեն: