21 հունվարի 2013 - 10:10 AMT
Ուգո Չավեսն ապաքինվում է

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պետության ղեկավար Ուգո Չավեսը ապաքինվում է: Նրա խոսքով, նախագահի մոտ ավարտվել է «հետվիրահատական շրջանը» և սկսվել է բուժման նոր փուլ:

Դեկտեմբերին Չավեսը տարել է չորրորդ վիրահատությունը: Դրանից հետո նա չի հայտնվել հանրության առջև, հաղորդում է ՌԲԿ-ն: