21 հունվարի 2013 - 11:21 AMT
Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարում բարձրացել է երրորդ տեղը

Հոլանդայան Վեյկ ան Զեեում շարունակվում է Tata Steel ավանդական շախմատային փառատոնը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է իր արդյունքը և մրցաշարային աղյուսակում բարձրացել է երրորդ տեղը: Նա իր ակտիվում ունի հինգ միավոր և առաջատարին` Մագնուս Կառլսենին, զիջում է մեկ միավորով:

8-րդ տուրում Արոնյանը հաղթանակ է տարել Հոու Յիֆանի (Չինաստան) նկատմամբ:

Հաղթանակից հետո Արոնյանն ասել է, որ նա վաղուց վերլուծել է այդ խաղավարտը. «Համակարգիչները գրում են հավասարություն, բայց իրականում այնտեղ շատ հնարավորություններ կան երկու կողմերի համար»,- ասել է Արոնյանը:

Հունվարի 21-ին շախմատիստները հանգստանում են, իսկ 9-րդ տուրում Արոնյանը կխաղա Էրվին Լ’Ամիի հետ: