19 հուլիսի 2005 - 11:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է GITEX 2005 EXPO ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացնելու է GITEX 2005 EXPO ցուցահանդեսում, որը կկայանա 2005 թվականի սեպտեմբերի 25-29-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում: Այս մասին ,.amե PanARMENIAN.Net խմբագրությանը տեղեկացրել են EIF-ում: Հիմնադրամում տեղեկացրել են, որ GITEX ցուցահանդեսն անցկացվում է արդեն 23 տարի անընդմեջ: Այսօր այս ցուցահանդեսն ամենամեծն է աշխարհում` ներառելով 2 մլն ցուցանմուշ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Ամեն տարի ցուցահանդես են հաճախում ավելի քան 70 միլիոն մարդ: Ցուցահանդեսում Հայաստանի տեղեկատվական-հաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացվելու է սեփական տաղավարով: Կազմակերպիչների գլխավոր նպատակը կդառնա Հայաստանի ոլորտների ներկայացումը, նոր շփումների եւ գործարարների ներգրավումը: