21 հունվարի 2013 - 11:41 AMT
Հենրիխ Մխիթարյան. Հանդիպումը «Զենիթի» հետ մեզ համար նախապատրաստում կլինի «Բորուսիայի» հետ խաղերին

Matchworld Cup – 2013 մրցաշարի հաղթող է դարձել Դոնեցկի «Շախտյորը», իսկ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկական գոլ է խփել յուրաքանչյուր խաղում:

«Զենիթի» հետ ամեն ինչ շատ ավելի բարդ կլինի: Նրանք ավելի խիտ են խաղում և ավելի բարձրակարգ են: Կխաղանք՝ կտեսնենք:

Խաղը շատ լավ է լինելու, նույնիսկ անկախ նրանից, որ դա միայն նախապատրաստական փուլ է՝ մեզ համար Չեմպիոնների լիգային, «Զենիթի» համար՝ Եվրոպայի լիգային: Երկու թիմերն էլ տարբեր մարզավիճակում են մոտենում, որը հեռու է լավագույնից: Հանդիպումը «Զենիթի» հետ մեզ համար նախապատրաստում կլինի «Բորուսիայի» հետ խաղերին»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում sport.ua-ն:

Կիսապաշտպանը, որն այսօր դառնում է 24 տարեկան, խոստովանել է, որ երբ «Փյունիկից» տեղափոխվեց «Մետալուրգ», ուղղակի Հենրիխ Մխիթարյան էր և մինչ օրս մնում է այդպիսին: «Գուցե ոմանք այլ կերպ են մտածում՝ թե ես աստղ եմ:

Կաշխատեմ բարելավել իմ լավագույն որակները, էլ ավելի աճել: Չգիտեմ, ազդել է ինձ վրա այն, ինչի մասին ասում եք: Գուցե, այո, ազդել է, հայկական դպրոցն էլ բոլորովին այլ էր»,-ասել է նա:

«Շախտյոր»-«Զենիթ» խաղը տեղի կունենա հունվարի 22-ին: