19 հուլիսի 2005 - 12:55 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Այսօր եռօրյա պաշտոնական այցով Բաքու է ժամանում Թուրքիայի պաշտպանության նախարարը: Ադրբեջանի մայրաքաղաքում նրան սպասում է ամենաբարձր մակարդակի ընդունելություն, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարի այցի ընթացքում նախատեսված հանդիպումների օրակարգում ընդգրկված է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: