19 հուլիսի 2005 - 13:16 AMT
ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼՈՒ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ
Առաջիկա օրերին Կանադայի «Նյուսուորլդ» հեռուստաալիքով ցուցադրվելու է հեռուստահաղորդում, որը նկարահանվել է Լեռնային Ղարաբաղում: Հեռուստաֆիլմը ցուցադրվելու է չճանաչված պետությունների մասին հաղորդաշարի շրջանակներում, որի հեղինակը կանադացի հայտնի հեռուստալրագրող Սայմոն Ռիվն է: Հաղորդաշարի հեղինակը, բացի ԼՂ-ից, պատմելու է նաեւ Մերձդնեստրի, Հարավային 0սիայի, Թայվանի եւ այլ չճանաչված պետությունների մասին, տեղեկացնում է «Երկիր» թերթը: