21 հունվարի 2013 - 15:28 AMT
Լոնդոնի Հիթրոուն մտադիր է ձյան պատճառով չեղյալ հայտարարել 130 չվերթ

Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանի` Լոնդոնի Հիթրոուի ղեկավարությունը երկուշաբթի օրը որոշում է ընդունել ձյան պատճառով չեղյալ հայտարարել 130 չվերթ, ինչը կազմում է օրական չվերթների ընդհանուր թվի 10 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այսպես, չվերթների մի մասը չեղյալ հայտարարելը թույլ կտա ավելացնել ժամանող ինքնաթիռների միջև ժամանակային դադարը վատ տեսանելիության պայմաններում: Չեղյալ հայտարարված չվերթների հիմնական մասը պատկանում է British Airways ավիափոխադրողին:

Բրիտանացի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, ձյունը, թեպետ ոչ այդքան առատ, կշարունակի տեղալ մինչև երեքշաբթի երեկո: