21 հունվարի 2013 - 15:33 AMT
«Ալ Քայիդայի» չորս գրոհայիններ են ոչնչացվել Եմենում

«Ալ Քայիդայի» չորս գրոհայիններ են ոչնչացվել Եմենում: Ըստ տեղական ԶԼՄ-ների, գրոհայինները ոչնչացվել են մայրաքաղաք Սանան Մարիբ քաղաքի հետ կապող ավտոմայրուղու վրա:

Ըստ տեղի ուժային կառույցների, ենթադրաբար գրոհայինների տեղափոխող ավտոմեքենային օդից հարված է հասցրել ամերիկայն անօդաչու թռչող սարքը:

ԱՄՆ-ն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Եմենի իրավապահ մարմիններին: Ըստ պաշտոնական տվյալների, այն արտահայտվում է ոչ միայն նյութատեխնիկական օժանդակության մեջ, ուսուցանվում են նաև տեղի անվտանգության ուժերը: