21 հունվարի 2013 - 16:17 AMT
Կինոքննադատների լոնդոնյան խմբակը հայտարարել է 2012թ լավագույն ֆիլմերը

Կինոքննադատների լոնդոնյան խմբակը (London Critics Circle) հայտարարել է 2012թ լավագույն ֆիլմերը: «Սերը» ճանաչվել է լավագույն ֆիլմ, Էնգ Լին՝ լավագույն ռեժիսոր, իսկ «Վարպետը» երկու մրցանակի է արժանացել՝ տղամարդկանց դերերի համար: Օտար լեզվով լավագույն ֆիլմի կոչմանն է արժանացել «Ոսկոր և ժանգը»:

Կինեմատոգրաֆում ունեցած հաջողությունների համար Դիլիս Փաուելլի հատուկ մրցանակին է արժանացել Հելենա Բոնեմ Քարթերը:

2012թ լավագույն 10 ֆիլմեր են ճանաչվել «Սերը», «Վարպետը», «Փիի կյանքը», «Արգո» օպերացիան», «Վայրի հարավի գազանները», «Համար մեկ նպատակակետ», «Մեկ անգամ Անատոլիայում», «Ազատված Ջանգոն», «Տաբուն», «Ոսկոր և ժանգը»: