Ֆրանսիացի գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը, ով նախորդ հինգշաբթի նշանակվել է Մալիում ԵՄ առաքելության հրամանատար, այդ երկրի մայրաքաղաք Բամակո կժամանի հունվարի 2-ին, փոխանցում է ՌԻԱ Նովստին:
ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած նիստի ժամանակ հաստատել են 15 ամսով նախատեսվող առաքելության մեկնարկը. վերջինիս բյուջեն 12.3 մլն եվրո է:
Ծրագրվում է, որ ԵՄ-ն իր առաքելությունը Մալիում կսկսի փետրվարի 2-րդ կեսին: Ընդհանուր առմամբ, Մալի կուղևորվի մոտ 500 հոգուց բաղկացած զորակազմ: