21 հունվարի 2013 - 16:12 AMT
Նախագահը Կարեն Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին:

Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար, Հանրապետության նախագահը կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով, ասվում է նախագահի պաշտոնական կայքում: