20 հուլիսի 2005 - 08:20 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
2005 թվականի հոկտեմների 6-9 Երեւանում տեղի կունենա երկրորդ բաց միջազգային «Դրամական փոխադրումներ» միջբանկային խորհրդաժողովը: Այդ մասին «am.PanARMENIAN.Net» խմբագրության թղթակցին են հայտնել Հայաստանի Բանկերի ասոցիացիայում: Ըստ աղբյուրի, խորհրդաժողովը կանցնի Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի, Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի եւ Հայաստանի բանկերի ասոցիացիայի աջակցությամբ: Որպես այդ միջոցառման նախաձեռնող հանդես է եկել դրամական փոխանցումների «Անելիք» համակարգը: Քննարկումների հիմնական թեմաները կլինեն ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման արդի հարցերը` պլաստիկ քարտերի, դրամական փոխանցումների էլեկտրոնային բանկերի ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ այդ հարցերի ներդրումը արտերկրյա եւ հայրենական շուկաներում: Կազմակերպիչները նախատեսում են հրավիրել մասնակցության բանկերի, ասոցիացիաների, դրամական փոխադրումների համակարգերի եւ վերլուծական ընկերությունների: