21 հունվարի 2013 - 16:42 AMT
Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծը՝ ԱՆ ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է ուսումնասիրել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ոսկու կորզման արտադրամասի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ինչպես փոխանցեցին ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս հարցով նախարարությունը փաստաթղթեր չի ստացել, տվյալ դեպքում հաշվի է առնվել հասարակական արձագանքը և այժմ փաստաթղթերն ստանալու համար ԱՆ աշխատակիցները դիմել են Բնապահպանության նախարարություն:

Հավելենք, որ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է Մեղրաձորում ցիանային ֆաբրիկա կառուցել: