21 հունվարի 2013 - 17:29 AMT
«Վանաձոր-Քիմպրոմ»-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ գործ է հարուցվել

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության գազի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 9։40-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության գազի արտադրամասում, նախնական տեղեկություններով պայթել է ամյակի տարան, որի հետևանքով տեղում մահացել է արտադրամասի աշխատակից Դավիթ Ասատրյանը։ Նախաքննությունն իրականացնում է Լոռու մարզի քննչական բաժինը։