21 հունվարի 2013 - 17:43 AMT
Երիտասարդ գիտնականների դպրոց՝ մեկ շաբաթ տևողությամբ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Կենսաբանության մեջ ԱՏՀ /GIS/ կիրառման հիմունքները» խորագրով:

Դպրոցն իր աշխատանքը կսկսի փետրվարի 13-ից և կգործի մինչև փետրվարի 21-ը: Այս մասին տեղեկացնում են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայից»:

Դպրոցը կունենա 2 խումբ՝ յուրաքանչյուրում 15 մասնակից: Յուրաքանչյուր խմբի համար դասընթացը կտևի 3 օր: