21 հունվարի 2013 - 19:15 AMT
Սիրիական ընդդիմությունը ստեղծել է անցումային կառավարության ստեղծմամբ զբաղվող կոմիտե

Սիրիական ընդդիմությունը ստեղծել է հատուկ կոմիտե, որը 10 օրվա ընթացքում կդիտարկի նոր անցումային կառավարության ձևավորման առաջարկները:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս գործակալությունը՝ հղելով Սիրիական ազգային կոալիցիայի հայտարարությանը, շաբաթ օրը սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիայի մի քանի առաջնորդներ հանդիպել են Ստամբուլում՝ անցումային կառավարության ձևավորման վերաբերյալ երկրորդ բանակցություններ անցկացնելու:

Հունվարի սկզբին Սիրիայի նախագահը ներկայացրել էր 3 փուլերից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագիր, սակայն ընդդիմությունը մերժել էր այն: