21 հունվարի 2013 - 19:23 AMT
Հայաստանի շախմատի առաջնությանը ներկա էին նաև ՖԻԴԵ-ի անդամները

Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնության փակման արարողությանը ներկա էին նաև շախմատի Եվրոպական միության նախագահ Սիլվիո Դանաիլովը և ՖԻԴԵ-ի փոխնախագահ Բորիս Կուտինը: Նրանք Հայաստան են ժամանել ՖԻԴԵ-ի նախագահական խորհդին մասնակցելու համար:

Դանիլովը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել առաջնության փակմանը:

«Ուրախ եմ, որ այսօր ես կրկին Հայաստանում եմ: Ամբողջ աշխարհի գիտի, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ շախմատը ընդունել է դպրոցական պարտադիր առարկա, և սա մեծ ձեռքբերում է» նշեց նա:

Իր հերթին Կուտինը հավելեց, որ արդեն տասներորդ անգամն է, որ Հայաստում է. «Մեր նիստը Ծաղկաձորում շատ լավ անցավ: Ես շատ հարգում եմ Հայաստանին, որպես շախմատային երկիր, որն իրոք մեծ ձեռքբերումների է հասել»: