21 հունվարի 2013 - 20:48 AMT
«Շարիաթական պահակակետերը» վերահսկում են Լոնդոնի հասարակ բնակիչներին

Լոնդոնի բնակիչները գնալով ավելի հաճախ են դիմում ոստիկանությանը՝ բողոքելով, այսպես կոչված, շարիաթական պահակակետերից: Դրանք փորձում են հասնել նրան, որ բրիտանական մայրաքաղաքի բնակիչները պահպանեն մահմեդական ավանդույթները: Դրանք վերջին շաբաթների ընթացքում բացահայտ պայքար են սկսել քաղաքի արևելյան թաղամասերում:

Հասարակ լոնդոնցիների վերահսկելուց բացի, «շարիաթական պահակակետերը» զբաղվում են գովազդի դեմ պայքարով, որը ըստ նրանց, խախտում է իսլամական ավանդույթները: