21 հունվարի 2013 - 22:01 AMT
Twitter-ում Օբամայի երդման արարողության մասին հիշատակումների հաճախությունը գերազանցել է 2009-ի ռեկորդը

Twitter-ումԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողության մասին հիշատակումների հաճախությունը գերազանցել է 2009-ի ռեկորդը, երկուշաբթի օրը հաղորդել են նախագահի վարչակազմում:

Այն պահին, երբ Օբաման երդվում էր, այդ մասին հաղորդագրությունների թիվը րոպեում հասել է 18 712-ի:

2009-ին Օբամայի երդման ժամանակ րոպեում թվիթերի քանակը կազմում էր 3210:

Մինչ այդ, ընդգծվում է, որ այս տարի արարողությանը ավելի քիչ մարդ է ներկա գտնվել, քան 2009-ին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: