20 հուլիսի 2005 - 12:47 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՈՂ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոյին: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: ՀՀ ՊՆ ղեկավարը շնորհակալություն հայտնելով ուկրաինացի դեսպանին Հայաստանում արդյունավետ գործունեության համար` մաղթել է նրան նորանոր հաջողություններ հետագա աշխատանքում: