22 հունվարի 2013 - 09:47 AMT
Գարեգին Բ-ն հանդիպել է ջավախահայերի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է ջավախահայերի պատվիրակությանը Ռուսաստանի ջավախահայ սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանում, մասնավորապես, Ջավախքում հայկական եկեղեցիների վերականգնման հարցը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու խոստումները Վրաստանում հայկական եկեղեցիների հարցի մասին կկատարվեն: Նա նաև նշել է, որ ավելի շատ կզբաղվի Ջավախքի խնդիրներով և մտադիր է ուժերի և հնարավորությունների ներածին չափով այցելել երկրամաս: