20 հուլիսի 2005 - 13:31 AMT
ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 14-ի նիստում Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը: Փաստաթղթի նախագիծը ներկայացրել են խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Հյուգո Մորալեսը եւ իրավաբան Ժանետ Մադրիսը: Նիստին ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ արքեպիսկոպոս Կոմիտաս Օհանյանը, Ազգային վարչության նախագահ Գրիգոր Փոստալյանը եւ այլ անձինք: Բանաձեւը նաեւ կոչ է արել Եվրամիությանը թույլ չտալ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վենեսուելայի խորհրդարանի կողմից Բանաձեւի ընդունման գործում մեծ դեր է խաղացել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, տեղեկացնում է «երկիր» թերթը: