22 հունվարի 2013 - 14:23 AMT
Ռագըփ Զարաքօլու. Թուրքիան չի հրաժարվել պանթուրքական գաղափարախոսությունից

1915 թվականից հետո ցեղասպանություն ապրած ժողովուրդը չուզեց իր պատմության մեջ նման մի էջ էլ ունենալ և ինքնորոշման պահանջ բարձրացրեց: Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ռագըփ Զարաքօլուի մոտեցումն է: Այսօր Երևանում նա մասնակցել է լրագրողների ու հակամարտության համատեքստում Թուրքայի քայլերով հետաքրքրված մարդկանց հետ քննարկմանը:

Զարաքօլուն նշեց, որ Կիպրոսի հարցից շատ չտարբերվող Ղարաբաի դեպքում Թուրքաին կանգնեց Ադրբեջանի կողքին` երկակի ստանդարտներով քաղաքականություն վարելով: Այս սխալ քաղաքականությունն իր անդրադարձն է ունենում հայ-թուրքական հարաբերությունների վրա և խնդիրը դառնում է տարածաշրջանային:

«Թուրքայի այսպիսի քաղաքականությունն է Ղարաբաղի հարցի կարգավորմանը խանգարող գլխավոր հանգամանքը: Մեծ պետություն լինելով Թուրքիան, կարող էր ճիշտ քաղաքականություն վարել ու այս խնդրի ճիշտ լուծմանը հասնել, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, ցույց է տալիս, որ Թուրքիան չի հրաժարվել պանթուրքական գաղափարախոսությունից: