22 հունվարի 2013 - 15:44 AMT
5 մարդ է զոհվել Իրաքում ահաբեկչության արդյունքում

Բաղդադից դեպի հարավ գտնվող սահմանային անցակետում հնչած պայթյունից 5 մարդ է զոհվել, հայտնում է «Ինտերֆաքսը», տեղական իշխանությունների վրա հղումով:

Ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է երկու զինվոր և երեք քաղաքացիական անձ, վիրավորվել է 15 մարդ: Լարվածության աճն Իրաքում կապված է երկու խոշոր իսլամական համայնքների՝ շիաների ու սունիների դիմակայության հետ: