22 հունվարի 2013 - 16:47 AMT
Հենրիխ Մխիթարյան. «Զենիթի» հետ խաղը շատ հետաքրքիր է լինելու

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր սպասելիքները Պետերբուրգի «Զենիթի» դեմ կայանալիք խաղում, որը կանցնի ԱՄԷ հավաքի շրջանակներում:

«Զենիթի» հետ խաղը շատ լավն է լինելու, թեև այն նախապատրաստական է՝ մեզ համար Չեմպիոնների լիգային, «Զենիթի» համար՝ Եվրոպայի լիգային»,-Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի խոսքն է մեջբերում «Ռոսիա 2» հեռուստաալիքը: Խաղը տեղի կունենա հունվարի 22-ին Դուբայում, Երևանի ժամանակով 17:00-ին: