22 հունվարի 2013 - 17:00 AMT
ՌԴ ԿԲ-ն մարտի 12-ին Սոչիում կներկայացնի օլիմպիական թղթադրամը

ՌԴ ԿԲ-ն ծրագրում է մարտի 12-ին Սոչիում ներկայացնել օլիմպիական թղթադրամ, որի անվանական արժեքը 100 ռուբլի է, լրագրողներին է հայտնել ԿԲ առաջին փոխնախագահ Գեորգի Լունտովսկին: Թղթադրամների խմբաքանակը դեռևս չի հաստատվել: Օլիմպիական թղթադրամը կպատրաստվի սովորական 100 ռուբլիանոց թղթադրամից տարբերվող գունային երանգներով, ասել է Լունտովսկին՝ միևնույն ժամանակ հրաժարվելով նկարագրել այն:

Ծրագրվում է, որ առաջին օլիմպիական թղթադրամները կհայտնվեն 2013-ին, հաղորդում է ՓՐԱՅՄ գործակալությունը: Մարտի 12-ին կներկայացվեն նաև օլիմպիական խորհրդանիշերով մետաղադրամներ: