22 հունվարի 2013 - 21:20 AMT
Աֆղանստանում փախստականների ճամբարներում ցրտից մահացել է 17 մարդ

17 մարդ, որոնցից 11-ը երեխաներ, հունվարի առաջին շաբաաթներին ցրտից մահացել են աֆղանական Քաբուլ և Հերատ նահանգներում գտնվող փախստականների ճամբարներում, երկուշաբթի օրը հաղորդել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:

Իրավապաշտպանների կարծիքով, հենց Քաբուլում և Հերատում են տեղակայված փախստականների հիմնական ճամբարները: Փորձագետների գնահատմամբ նշված նահանգների ճամբարներում է տեղակայված մոտ կես մլն աֆղան անտունների մեծ մասը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: