23 հունվարի 2013 - 11:03 AMT
ԿԺԴՀ-ն խոստանում է զարգացնել միջուկային պոտենցիալը` ի պատասխան ՄԱԿ պատժամիջոցների

ԿԺԴՀ-ն խոստանում է զարգացնել միջուկային պոտենցիալը` ի պատասխան ՄԱԿ կողմից ընդունված պատժամիջոցների, հաղորդում է Associated Press-ը` մեջբերելով երկրի ԱԳՆ հաղորդագրությունը:

Ավելի վաղ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որը դատապարտում է ԿԺԴՀ-ին հրթիռ արձակելու համար և խոստացնում երկրի դեմ ընդունված պատժամիջոցները: Պատժամիջոցները խստացնելու օգտին քվեարկել է նույնիսկ Չինաստանը, որն ավանդաբար պաշտպանում է ԿԺԴՀ-ին: