Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է հետևել Ժերար Դեպարդյեի օրինակին և փախչել երկրում «հարուստների համար հաստատված հարկից», որը 75 տոկոս է կազմում: Ճիշտ է, ի տարբերություն դերասանի, նա մտադիր է կայունություն և բարգավաճում գտնել ոչ թե Ռուսաստանում, այլ Բրիտանիայում, հայտնում է Daily Mail-ը:
Սարկոզին, որը զրկվեց նախագահի պաշտոնից հունիսին, մտադիր է իր կապիտալները տեղափոխել Լոնդոն, որտեղ դրանք թալանչիական հարկադրման չեն ենթարկվի:
Ավելի վաղ, հայտարարվել էր, որ Սարկոզին քննության տակ է կոռուպցիայի մեջ մեղադրանքով: Այդ հանգամանքը բարդացնում է նրա տեղափոխման հարցը:
Բրիտանական Evening Standard-ը հայտնել է, որ Սարկոզին մտադիր է ներդրումային ընկերություն բացել Լոնդոնում՝ ներդնելով 1,3 մլրդ դոլար: Սակայն, ֆրանսիական մամուլը հերքեց դա: