23 հունվարի 2013 - 15:57 AMT
ՌԴ ԱԳՆ. Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու փորձերը վտանգավոր են

Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարվածներ նախապատրաստելու և իրականացնելու փորձերը վտանգավոր են: Այդ մասին Մոսկվայում 2012թ. արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ «Մոսկվան հուսով է, որ դա դա երբեք կյանքի չի կոչվի», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: