23 հունվարի 2013 - 16:10 AMT
Աֆղանստանի արևելքում վթարվել է ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքը

ՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Պակիստանի հետ սահմանին գտնվող Պակտիկա աֆղանական նահանգում, չորեքշաբթի օրը հաղորդել է ISAF-ի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը` Ջանիհեյլ բնակավայրում, մանրամասները ճշտվում են:

Արմատական «Թալիբան» շարժման մամուլի քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը հայտարարել է, որ ԱԹՍ-ը ոչնչացվել է ցամաքից կրակահերթի արդյունքում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: