23 հունվարի 2013 - 17:39 AMT
Բեյոնսեին մեղադրել են Օբամայի երդմնակալության ժամանակ ֆոնոգրամայի ուղեկցությամբ երգելու մեջ

Սկանդալ է ծագել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության ժամանակ երգչուհի Բեյոնսեի կատարման շուրջ: Երգչուհին կատարել է ԱՄՆ օրհներգը: Բեյոնսեին մեղադրել են ֆոնոգրամայի տակ երգելու մեջ, գրում է Washington Post-ը:

Լրագրողները վիճում են, թե իրոք Բեյոնսեն կենդանի կատարմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի երդմնակալության ժամանակ: Ոմանք պնդում են, թե համերգի տեսագրության մեջ հստակ երևում է, որ հնչող երաշտությունը չի համապատասխանում նրա շուրթերի շարժմանը:

Հունվարի 22-ին ծովային հետևակի նվագախմբի ղեկավարը, որը նվագակցում էր երգչուհուն, բացահայտ հայտարարեց, որ իր երաժիշտները հանդես են եկել ֆոնոգրամայի ուղեկցությամբ: Սակայն, նա դժվարացել է ասել արդյոք Բեյոնսեի կատարումը նախապես էր ձայնագրվել, թե կենդանի էր: Նա չի կարողացել նաև ասել միացած է եղել արդյոք Բեյոնսեի բարձրախոսը: