23 հունվարի 2013 - 17:22 AMT
Պուտինն առաջարկել է «մոսկովյան հարթակը» սիրիացի փախստականների հարցով կոնֆերանսի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի առաջարկցությունը` կապված սիրիացի փախստականների խնդիրների լուծմաը նվիրված կոնֆերանսը Մոսկվայում հրավիրելու հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը խոստացել է Սլեյմանին ամեն կերպ աջակցել Լիբանանում գտնվող սիրիացի փախստականների խնդիրների լուծմանը: