23 հունվարի 2013 - 17:39 AMT
ԳԴՀ կանցլերը ցանկանում է, որպեսզի Բրիտանիան մնա ԵՄ կազմում

Անգելա Մերկելը ցանկանում է, որպեսզի Բրիտանիան մնա «ԵՄ կարևոր և ակտիվ անդամ»:

«Պատրաստ ենք բրիտանական կողմի հետ քննարկել այն հարցրեը, որոնք հուզում են վերջինիս, սակայն անհրաժեշտ է հիշել, որ նման հարցեր ունեն նաև մյուս երկրները, ուստի անհրաժեշտ է փոխզիջումային տարբերակ գտնել»,-ընդգծել է Մերկելը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ մտադիր է ԵՄ անդամակցության հարցով առաջրկել երկրում հանրաքվեի անցկացում, հաղորդում է BBC-ն: