23 հունվարի 2013 - 18:00 AMT
Ասադը հայտարարել է, որ ապստամբների դեմ պայքարում նա կանգ չի առնի նույնիսկ Դամասկոսի ոչնչացման առջև

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ խոսակցության ժամանակ հայտարարել է, որ ապստամբների դեմ պայքարում նա կանգ չի առնի նույնիսկ Դամասկոսի ոչնչացման առջև, հայտնում է միջարաբական Asharq Alawsat թերթը:

Բրահիմին կոչ է արել Ասադին կամավոր հեռանալ նախագահի պաշտոնից, քանի որ ընդդիմության հաղթանակի գինը կարող է լինել Դամասկոսի ոչնչացումը: