23 հունվարի 2013 - 18:55 AMT
Իրաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 35 մարդ է զոհվել

Չորեքշաբթի օրը Իրաքի հյուսիա-արևելքում մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել` ավելի քան 70: Այս մասին հաղորդել են տեղի օրինապահ մարմինների ներկայացուցիչները:

Մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը` Թուզ-Հարթում քաղաքի շիական մզկիթում ընթացող թաղման արարողության ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տեղի ունեցածի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: