23 հունվարի 2013 - 19:01 AMT
Վիտալի Սմիրնով. ՕԽ-2014-ի համար ձմեռային ժամանակին անցնելու ՄՕԿ-ի առաջարկությունը նպատակարմար է

ՄՕԿ-ի անդամ, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Վիտալի Սմիրնովը մեկնաբանել է ՄՕԿ-ի նախաձեռնությունը: Կազմակերպությունը դիմել է ՌԴ կառավարությանը` խնդրելով անցում կատարել ձմեռային ժամանակին, որպեսզի Սոչիի Օլիմպիական խաղերի հեռարձակումը հարմար լինի:

«ՄՕԿ-ի առաջարկությունը նպատակարմար եմ գտնում, քանի որ մարդիկ ցանկանում են տեսնել Սոչիի խաղերի ուղիղ հեռարձակում: Ձմռանը Ռուսաստանի և Եվրոպայի միջև ժամային տարբերությունը կազմում է մի քանի ժամ: Այդ պատճառով աջակցում եմ ՄՕԿ-ի նախաձեռնությանը: Ձմեռային ժամանակին վերադառնալը խելամիտ կլիներ, քանի որ ժամային տարբերությունը մեծ նշանակություն ունի` հատկապես երեկոյան ժամերին»,-ասել է նա: