22 հուլիսի 2005 - 11:10 AMT
ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳՈՒՄ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Եկատերինբուրգում հայկական եկեղեցին , որը գտնվում է Բելինսկի-Տվերտինա փողոցների խաչմերուկում, կսկսի գործել արդեն 2005 թվականի վերջին: Շինարարության համար անհրաժեշտ գումարը հավաքել է ամբողջ համայնքը` ամենամեծն Ուրալում: Նշենք, որ Սվերդլովի մարզում այսօր բնակվում են մի քանի տասնյակ հազարավոր հայեր, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: