23 հունվարի 2013 - 20:24 AMT
Եգիպտոսում փլուզվել է երկհարկանի շինություն, կան զոհեր

Եգիպտոսի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը երկհարկանի շինություն է փլուզվել: Միջադեպը պատահել է Աբու Կարան թաղամասում: Միջադեպի արդյունքում 3 մարդ է զոհվել:

Փլուզման պատճառը գազի բալոնի պայթյունն է եղել, հաղորդում է Ռոսբալթը: