ԱՄՆ-ն պետք է պահպանի առաջատար դիրքը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես Քլինթոնն է նկատել, ինքը կարևորում է, որպեսզի «ԱՄՆ-ն շարունակի առաջատար դիրք զբաղեցնել Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում»,-ընդգծել է նա:
Ըստ Քլինթոնի, «երբ Ամերիկան բացակայում է», հատկապես անկայում տարածաշրջաններում, դա ծանր հետևանքներ է ունենում. «ծայրահեղականությունը արմատավորվում է, տուժում են մեր շահերը, մեր սեփական անվտանգությունը սպառնալիքի տակ է հայտնվում»: